ԵՄ-ն տրամադրեց Հայաստանի հետ նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի մանդատ

Armenpress 21:45, 12 Հոկտեմբեր, 2015

ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության 28 անդամ-պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի եւ ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում 2015թ. մայիսի 22-ին՝ Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերության երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ողջունվում է ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ փոխհամաձայնությունը, որը նպատակն է շարունակաբար զարգացնել և ամրապնդել կողմերի համապարփակ համագործակցությունը համատեղ կարևորության բոլոր ոլորտներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am