Արգենտինայում հայկական խաչքար է տեղադրվել

Armenpress 14:56, 12 Հոկտեմբեր, 2015

ՎԻՍԵՆՏԵ ԼՈՊԵՍ,  12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի Վիսենտա Լոպես քաղաքում հայ համայնքի եւ քաղաքապետ Խորխե Մասրի մասնակցությամբ հայկական խաչքար է բացվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, խաչքարի հեղինակը երիտասարդ քանդակագործ Արտակ Համբարձումյանն է: Քաղաքապետ Մասրին շեշտել է, որ Արգենտինան պետք է շնորհակալություն հայտնի հայ համայնքին, ով նպաստել է երկրի զարգացմանը: Արգենտինահայ համայնքից Խորխե Թոսունյանն էլ իր ելույթում շեշտել է, որ 100 տարի առաջ ներկայիս սերունդի պապերը, ներգաղթյալի կարգավիճակով ողջ Եվրոպան շրջելուց հետո, հաստատվել են Արգենտինայում: «Արգենտինան նրանց ասաց` լինել ուժեղ կամքի տեր մարդ: Նրանք այս օրհնված երկրում գտան հանգստություն եւ խաղաղություն»:

Խաչքարը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am