Sothebys-ը աճուրդի կհանի Պիկասոյի 60 մլն դոլար արժողությամբ կտավը

Armenpress 18:24, 9 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sothebys աճուրդների տունը նոյեմբերի 5-ին Նյու Յորքում կայանալիք աճուրդում, վաճառքի կհանի Պաբլո Պիկասոյի «La Gommeuse» կտավը՝ ամերիկացի գործարար Բիլ Քոչի հավաքածուից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 9-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Կտավը Լոնդոնում հանրությանը կներկայացվի հոկտեմբերի 10-ից 15-ը, որից հետո այն կտեղափոխեն Նյու Յորք, որտեղ կցուցադրվի մինչեւ հոկտեմբերի 30-ը: «La Gommeuse» կտավը, որի արժեքը գնահատվում Է մոտավորապես 60 մլն դոլար (53 մլն եվրո), թանգարանների հավաքածուներում չի ցուցադրվել եւ Բիլ Քոչի կողմից ձեռք Է բերվել 1984 թվականին:

Պիկասոն այդ կտավն ստեղծել Է 1901 թվականին՝ այն բանից մեկ տարի անց, երբ 19 տարեկան հասակում տեղափոխվեց Փարիզ:

Վերականգնման աշխատանքների ընթացքում կտավի դարձերեսին հայտնաբերվել Է նկարչի ընկերոջ՝ արվեստի ստեղծագործությունների առեւտրով զբաղվող Պերե Մանաշի դիմանկարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am