Ծխելը կսպանի երիտասարդ չինացիների երկու երրորդին. գիտնականներ

Armenpress 16:40, 9 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծխելը մոտ ժամանակներս կարող Է դառնալ Չինաստանի երիտասարդների երկու երրորդի մահվան պատճառը: Այս եզրակացության են հանգել Օքսֆորդի համալսարանի, Չինաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի եւ Հիվանդությունների վերահսկողության չինական կենտրոնի գիտնականները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հետազոտությունները ցույց են տվել, որ Չինաստանի երիտասարդ տղամարդկանց երկու երրորդը սկսում Է ծխել մինչեւ 20 տարեկան դառնալը: Ծխելը մահվան դեպքերի կեսի պատճառ կդառնա, եթե նրանք անհապաղ չհրաժարվեն վտանգավոր սովորությունից:

Գիտնականների կանխատեսումը մխիթարական չԷ. եթե մինչեւ 2010 թվականը ծխելու հետեւանքով մահացածների թիվը հասնում Էր միլիոնի (հիմնականում նրանք տղամարդիկ են), ապա մինչեւ 2030 թվականը ծխելուց մահացությունը կգերազանցի 2 միլիոնը, եթե չինացիները չփոխեն կենսակերպը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am