Հայաստանում վերջին տարիներն նվազել են մինչև 14 տարեկանների մահացության դեպքերը

Armenpress 14:57, 9 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2014թ-ին 0-14 տարեկանների շրջանում գրանցվել է հիվանդանոցային մահացության վերջին 13-14 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշը` 0.5 տոկոս (հաշվարկվում է հիվանդանոցից դուրս գրվող 100 դեպքի հաշվարկով)։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, 2002թվականի համեմատությամբ այս ցուցանիշը նվազել է 3.6 անգամ, իսկ վերջին 5 տարում` կրկնակի:

2000թ. և 2001թ. թվականներին տարիքային այդ խմբում հիվանդանոցային մահացությունը հանրապետությունում կազմել է 1.9%։ Ուշագրավ է, 2002-20014թթ. ընթացքում տարեցտարի թե՛ այս ցուցանիշը, թե՛ նույն տարիքային խմբում հիվանդանոցային մահացության բացարձակ թվերը սահուն կերպով իջել են և որևէ ժամանակահատվածում չեն գերազանցել նախորդ տարիների ցուցանիշները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am