Մերկելը հոկտեմբերի 15-ին Բունդեսթագում հանդես կգա փախստականների վերաբերյալ հայտարարությամբ

Armenpress 14:58, 9 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 15-ին երկրի խորհրդարանում հանդես կգա միգրացիոն քաղաքականության վերաբերյալ հայտարարությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 9-ին լրագրողներին հայտնել Է ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

«Հինգշաբթի կառավարական հայտարարություն կարվի՝ ուղղված Եվրախորհրդին: Հայտարարության հիմնական թեման կլինի միգրացիոն քաղաքականությունը եւ փախստականների նկատմամբ քաղաքականությունը»,-ասել Է Զայբերտը: Հոկտեմբերի 15-ին Բրյուսելում բացվելու Է Եվրախորհրդի նիստը:

Հոկտեմբերի 5-ին գերմանական ԶԼՄ-ները հաղորդել Էին 2015 թվականի համար նոր կանխատեսման մասին, որի համաձայն՝ Գերմանիային հարկ Է սպասել ոչ թե 800 հազար փախստականների, ինչպես ավելի վաղ նշվել Էր պաշտոնական կանխատեսման մեջ, այլ մոտավորապես 1,5 միլիոնի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am