New Horizons-ը լուսանկարել Է Պլուտոնի կապույտ երկինքը
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի New Horizons զոնդը կապույտ երկինք եւ սառցաջրերի մեծ պաշարներ Է հայտնաբերել Պլուտոնի վրա: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով գործակալության կայքին, Պլուտոնի մթնոլորտի առաջին գունավոր լուսանկարն ստացվել Է անցյալ շաբաթ:
«Ո՞վ կարող Էր մտածել, որ Կոյպերի գոտում կարելի Է գտնել կապույտ երկինք»,-նկարահանումները մեկնաբանել Է New Horizons առաքելության ներկայացուցիչը:
Ինչպես նշում են գիտնականները, թեթեւ մառախուղի կապտաերկնագույնը բացատրվում Է նրանով, որ Պլուտոնի մթնոլորտում առկա մանր մասնիկները, որոնք իրականում, ավելի շուտ, գորշ կամ կարմրավուն երանգ ունեն, ցրվելիս բաց կապույտ գույն են ստանում: Պլուտոնի վրա մթնոլորտին բաց կապույտ գույն են տալիս տոլինները՝ ծանր ածխաջրածինները, որոնք բաղկացած են ածխածնից, ջրածնից եւ ազոտից:
NASA-ի փորձագետները կարծում են, որ այդ մասնիկները փաթիլների տեսքով ընկնում են գաճաճ մոլորակի վրա: Բացի այդ, դրանք հանգեցնում են մշուշների առաջացման:
Լուսանկարներում նաեւ սառցաջրերի ոչ մեծ կուտակումներ են հայտնաբերվել Պլուտոնի մակերեւույթին:
Լուսանկարը` NASA