Facebook-ը «հավանելը» հավանաբար կփոխարինի հույզերի նշաններով

Armenpress 22:10, 8 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ը մոտ ապագայում հավանաբար «հավանելը»  կփոխարինի հույզերի նշաններով: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտնել է  TechCrunch պարբերականը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն` նոր նշանների թեստավորումը կմեկնարկի Իռլանդիայում և Իսպանիայում:  «Հավանելու» կողքին կհայտնվեն «սիրեցի» (love), «հա-հա» (haha), «յայ» (yay), «ուաու» (wow), «տխուր» (sad) и «ջղային» (angry) նշանները.

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սեպտեմբերի 15-ին հայտարարել էր, որ այսուհետ այն կունենա այդքան սպասված dislike` (չհավանել) կոճակը: Նա նշել էր, որ Facebook-ը շատ մոտ է այդ գործառույթի թեստավորմանը և դեռևս 2009 թվականից, երբ նոր ոճի like կոճակը թողարկվեց, որոշ օգտատերեր սկսեցին պահանջել նաև dislike գործառույթը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am