Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է

Armenpress 18:53, 8 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոհայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Հայաստանի ներկայացուցիչ մարզիկը 1/8-ում 3:0 հաշվով հաղթեց Թուրքմենստանը ներկայացնող Ազիզ Բեբիտովին: Քառորդ եզրափակչում Հովհաննեսը կմրցի Կուբան ներկայացնող Տոլեդո Լոպեսի հետ: Մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին:

Ավելի վաղ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 3 ռաունդներում էլ առավելության էր հասել կորեացի Լիմ Հյունչուլի նկատմամբ և դուրս եկել հաջորդ փուլ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 56 կգ քաշային Արամ Ավագյանը 3 ռաունդներում էլ պարտվեց Բաքվի Եվրոպական խաղերի փոխչեմպիչոն, Բելառուսիան ներկայացնող Դմիտրի Ասանաուին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am