«Սա յուրահատուկ խաղ կլինի ինձ համար». Գաել Անդոնյան

Armenpress 10:27, 8 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլիազգային թիմի անդամ Գաել Անդոնյանն անդրադարձել է Ֆրանսիա-Հայաստան ընկերական խաղին` նախախաղային ասուլիսի ժամանակ իր կարծիքը հայտնելով առաջիկա հանդիպման մասին:

«Սա յուրահատուկ խաղ կլինի ինձ համար, քանի որ իմ ընտանիքի անդամները նույնպես կլինեն մարզադաշտում: Ես ծնվել եմ Ֆրանսիայում և գիտեմ, որ խաղի ընթացքում հատուկ ուշադրություն է լինելու իմ նկատմամբ: Բայց ամեն դեպքում խաղը մնում խաղ, շատ կարևոր, խաղալու ենք գերազանց հակառակորդի դեմ: Էմոցիաները կդնեմ մի կողմ և կխաղամ ինչպես միշտ: Ես մնում եմ այն կարծիքին, որ Ֆրանսիայի հավաքականում խաղում են Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստները, և համոզված եմ` Ֆրանսիան ավելի ուժեղ է, քան Պորտուգալիան:»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Անդոնյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am