Տող գյուղում կանցկացնեն Արցախյան գինու երկրորդ փառատոնը

Armenpress 18:38, 7 Հոկտեմբեր, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչության նախաձեռնությամբ` հոկտեմբերի 17-ին արցախյան մելիքանիստ Տող գյուղում տեղի կունենա Արցախյան գինու երկրորդ փառատոնը:

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ, փառատոնի ընթացքում կներկայացվեն մշակութային եւ համերգային ծրագրեր, կկայանա գինու բարիքների տոնավաճառ, ձեռագործության եւ արվեստի ցուցահանդես եւ վաճառք, հյուրերը կհամտեսեն նաեւ արցախյան խոհանոցի հայտնի ճաշատեսակները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am