Ռուսական նավերը հրթիռահարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին

Armenpress 17:20, 7 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպիական նավատորմի նավերը 26 հարված են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալների դիրքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը:

«Չորս հրթիռային նավեր ծովային բազավորման թեւավոր հրթիռների 26 արձակում են իրականացրել ԻՊ-ի 11 թիրախների ուղղությամբ: Բոլոր թիրախները ոչնչացված են, քաղաքացիական օբյեկտները չեն տուժել»,-հայտնել Է Շոյգուն: Նա նշել Է, որ սեպտեմբերի 30-ին մինչ օրս Սիրիայում հարվածներ են հասցվել իսլամիստների 112 օբյեկտների:

«Հարվածների ինտենսիվությունն աճում Է, վերջին երկու օրվա ընթացքում հայտնաբերվել են մեծ թվով օբյեկտներ՝ կառավարման կետեր, զինապահեստներ, զրահատեխնիկա, զինյալների պատրաստման ճամբարներ»,-ասել Է Շոյգուն:

Պուտինը դրական Է գնահատել ռուս զինվորականների գործողությունները Սիրիայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am