Երևանի «Պեկին» ռեստորանում հրդեհ է բռնկվել

Armenpress 09:41, 7 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 7-ին` ժամը 03.24-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 33 հասցեում գտնվող «Պեկին» ռեստորանում: Ըստ նախնական տվյալների` հրդեհը բռնկվել է ռեստորանի սենյակներից մեկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.43-ին, մարվել` 03.57-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Պեկին» ռեստորանի խոհանոցում: Այրվել է մեկ լվացքի մեքենա` մասնակի, մեկ համակարգիչ` ամբողջությամբ, կուտակված թաղեր` 0.5 խմ և խոհանոցային պարագաներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am