Ջենիֆեր Էնիսթոնի մասնակցությամբ Emirates Airline-ի գովազդը 1,1 մլն դիտում Է հավաքել մեկ օրում

Armenpress 14:04, 6 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Emirates Airline ավիաընկերությունը թողարկել Է գովազդային տեսահոլովակ, որում խաղացել Է հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը: Տեսագրությունը հրապարակվել Է Facebook-ում արաբական փոխադրողի պաշտոնական կայքում եւ մեկ օրից Էլ պակաս ժամանակում հավաքել Է 1,1 միլիոն դիտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ տեսահոլովակի սյուժեի՝ Էնիսթոնը երազում տեսնում Է, որ ինքն ավիաընկերությանը պատկանող Airbus A380 ինքնաթիռում ցնցուղ եւ բար Է փնտրում, սակայն օդանավի անձնակազմը դերասանուհուն հավատացնում Է, որ դրանք բացակայում են: Արթնանալով՝ Էնիսթոնը հայտնվում Է Emirates Airline-ի իսկական ինքնաթիռում, իսկ ավելի ուշ իր գիշերային մղձավանջի մասին պատմում Է ինքնաթիռի ուղեւորներին սպասարկող բարմենին:

Օգոստոսի սկզբին հաղորդվել Է, որ Էնիսթոնը դարձել Է Emirates Airline-ի դեմքը: Ավելի վաղ ավիաընկերության միջազգային դեսպան Էր ընտրվել պորտուգալացի ֆուտբոլիստ եւ Մադրիդի «Ռեալ»-ի խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն:

Սեպտեմբերի վերջին Airline Passenger Experience Association-ը Emirates Airline-ն հայտարարել Է աշխարհի լավագույն մարդատար ավիաընկերությունը: Այն 13 անվանակարգերից հաղթանակ Է տարել 7-ում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am