Ստանիսլավսկու միջազգային մրցանակի դափնեկիրներ են դարձել Հոփքինսը եւ Գրիգորովիչը

Armenpress 12:33, 6 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստանիսլավսկու միջազգային մրցանակի ժյուրին հայտարարել Է դափնեկիրների անունները: Նրանց թվում են՝ բրիտանացի դերասան Էնթոնի Հոփքինսը եւ ռուս բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը: Էնթոնի Հոփքինսը պարգեւն ստացել Է «Համաշխարհային դերասանական արվեստի զարգացման մեջ ներդրած ավանդի համար» անվանակարգում, իսկ Յուրի Գրիգորովիչը «Թատերական արվեստի զարգացման մեջ ներդրած ավանդի համար» անվանակարգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Հինգ այլ դափնեկիրներ՝ թատրոնի երիտասարդ արտիստներ, պարգեւատրվել են «Հեռանկար» անվականարգում:

Ստանիսլավսկու մրցանակը սահմանվել Է 1994 թվականին՝ Պարգեւատրման ներկայիս արարողությունը թվով քսաներորդն Է: Ժյուրին գլխավորել Է ՌԴ ժողովրդական արտիստ Վալերի Բարինովը:

Պարգեւը 2,5 հազար դոլար Է նախատեսում բեմի վարպետների եւ ավելի համեստ գումար՝ «Հեռանկար» երիտասարդական անվանակարգում հաղթողների համար: Ստանիսլավսկու մրցանակի անցած տարիների դափնեկիրների թվում են Օլեգ Յանկովսկին, Գալինա Վոլչեկը, Արմեն Ջիգարխանյանը, Քսենյա Ռապոպորտը, Յուրի Լուժկովը եւ ուրիշներ:

 

Լուսանկարը` AP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am