ԵԱՏՄ-ն զարգացնում է տնտեսական հարաբերությունները Չիլիի հետ

Armenpress 11:45, 6 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում կայացել է ԵԱՏՄ հանձնաժողովի եւ  Չիլիի կառավարության միջեւ համագործակցության առաջին համաժողովը: Նման ձեւաչափի հանդիպումները նախատեսված են այս տարվա հունիսին ԵԱՏՄ-ի եւ Չիլիի կառավարության միջեւ ստորագրված հուշագրով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵՏՀ պաշտոնական կայքը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Տատյանա Վալովայան ներկայացրել է ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիայի զարգացման հիմնական ուղղությունները, նաեւ չիլիական բիզնեսի հետ համագործակցության հնարավորությունները, որոնք առավել շոշափելի են դարձել միությանը` Հայաստանի եւ Ղրղզստանի անդամակցությամբ: Վալովայան շեշտել է, որ առաջին հերթին խոսքը վերաբերում է շինարարությանը, էներգախնայող տեխնոլոգիաներին, գյուղատնտեսությանը, գինեգործությանն ու ձկնաբուծությանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am