Դավութօղլուն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Armenpress 16:00, 5 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 5-ի գիշերն անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Անվտանգության խորհրդի նիստին կմասնակցեն Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, նախարարներ և այլոք: Հաղորդվում է, որ նիստում կքննարկվեն Սիրիայի զարգացումներն ու թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am