Թուրքիայում երկու ամսվա ընացքում ավելի քան երկու հազար ահաբեկչական դեպք է տեղի ունեցել

Armenpress 12:57, 5 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սելամի Ալթընօքը ներկայացրել է վերջին ամիսներին երկրում ահաբեկչության դեմ պայքարի վիճակագրությունը:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, նախարարը տեղեկացրել է, որ 2015 թվականի հուլիսի 22-ից մինչև հիմա երկրում գրանցվել է ահաբեկչության 2 հազար 483 դեպք:

Սելամի Ալթընօքի տվյալներով՝ զինված ուժերը, ժանդերմերիան և անվտանգության վարչությունը երկրի ներսում իրականացրել են 4 հազար 328 գործողություն, ինչի հետևանքով չեզոքացվել է շուրջ 2 հազար ահաբեկիչ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am