Սերժ Սարգսյանը և Նիկոլայ Բորդյուժան քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին առաջացած իրավիճակը

Armenpress 15:23, 3 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Դուշանբեում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների կատարման ընթացքին և Կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնայնություններին վերաբերող հարցեր:

ՀՀ Նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են Կազմակերպության հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերին:

Սերժ Սարգսյանը և Նիկոլայ Բորդյուժան քննարկել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի խախտման հետևանքով առաջացած իրավիճակը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am