Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Armenpress 12:28, 1 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՀԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընթացիկ ամսվա վարկանիշային աղյուսակում Արոնյանն առաջադիմել է 4 հորիզոնակով. նա այս ամիս 7-րդ տեղում է: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը: Լավագույն 10-ի մեջ մտել են նաև Հիկարու Նակամուրան, Վեսելին Տոպալովը, Վիշի Անանդը, Անիշ Գիրին, Ֆաբիանու Կարուանան, Դինգ Լիրենը, Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 100-ի մեջ են մտել նաև Գաբրիել Սարգսյանը, ով 62-րդ տեղում է և Սերգեյ Մովսիսյանը՝88-րդ տեղում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am