Պորոշենկոն եւ Մերկելը քննարկել են «քառյակի» գագաթնաժողովի նախապատրաստումը
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում քննարկել են «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի նախապատրաստումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է Ուկրաինայի նախագահի կայքում:
«Զրուցակիցները քննարկել են Փարիզում «նորմանդական քառյակի» հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 2-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Մերկելը նաեւ նշել է, որ Ուկրաինայի իրադրությունը «կարեւոր նշանակություն ունի գլոբալ անվտանգության համար»:
Լուսանկարը` РИА Новости
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ