Արհեստական ինտելեկտի համակարգը մաթեմատիկայի համալսարանական քննությունն Է հանձնել

Armenpress 15:53, 22 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքի գիտնականներն ստեղծել են արհեստական ինտելեկտի համակարգ, որը կարող Է լուծել երկրաչափության խնդիրներ SAT Reasoning Test-ից՝ ստանարտացված թեստից Միացյալ Նահանգների բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության համար: Իրենց հետազոտությունների արդյունքները հեղինակները հրապարակել են ցանցում, ինչպես նաեւ ներկայացրել են Լիսաբոնում  (Պորտուգալիա) բնական լեզվի մշակման Էմպիրիկ մեթոդներին նվիրված խորհրդաժողովում: Դրանց մասին հակիրճ հաղորդվում Է Վաշինգոանի համալսարանի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:      

Գիտնականների ստեղծած համակարգն ստացել Է GeoS անվանումը: Այն օգտագործում Է համակարգչային տեսողությունը երկրաչափական դիագրամների բացատրության եւ բնական լեզվի մշակումը խնդիրների ձեւակերպման ընթերցման եւ հետագա ընկալման համար: Մաթեմատիկայի քննության ժամանակ SAT Reasoning Test համակարգչային համակարգը կհավաքի 800 բալից 500-ը, ինչը ԱՄՆ-ում համապատասխանում Է 2015 թվականի միջին բալին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am