Տավուշի մարզում վիրավորված զինծառայող Ռուսլան Մկրտչյանի վիճակը բավարար է

Armenpress 14:16, 22 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի անդադար կրակահերթի արդյուքում սեպտեմբերի 21-ին վնասված պայմանագրային զինծառայող Ռուսլան Մկրտչյանի վիճակը բավարար է: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Պայմանագրային զինծառայողը ստացել էր կրծքավանդակի շրջանում թեթև բեկորային վնասվածք  և այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ», - տեղեկացրեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախօրեին ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է  Տավուշի մարզի Բաղանիս գյուղի և հարակից տարածքներում տեղակայված հայկական դիրքերը։ Գիշերը ադրբեջանական կողմը թիրախավորել է նաև Բաղանիս գյուղը, այդ թվում` գյուղի դպրոցը: Վնասները նյութական են: Այս պահին սահմանին հարաբերական անդորր է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am