Հնդկաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության օրվա առթիվ

Armenpress 10:47, 18 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուքհերջին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Հնդկաստանի դեսպանատնից, շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ցանկանում եմ Հնդկաստանի կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ ողջույններ և շնորհավորանքներ հղել Ձեզ, Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:

Հնդկաստանում մենք ուրախ ենք ականատես լինելու վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում հայ ժողովրդի ձեռք բերած առաջընթացին ու զարգացմանը: Մաղթում ենք նրանց հետագա հաջողություններ իրենց ընտրած զարգացման ճանապարհին:

Հնդկաստանը շարունակում է հավատարիմ կերպով աշխատել հայ ժողովրդի հետ՝ ավելի խորացնելու մեր ավանդական և փոխշահավետ երկկողմ հարաբերությունները:

Ձերդ Գերացանզություն, մաղթում եմ Ձեզ առողջություն և անձնական բարեկեցության, ինչպես նաև առաջընթաց ու բարգավաճում՝ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին:

Ընդունեք հարգանքներիս հավաստիքը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am