Բռնցքամարտիկներն աշխարհի առաջնությանը նախապատրաստվում են Երևանում

Armenpress 10:16, 18 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոհայում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը լավագույնս նախապատրաստվելու համար հայ բռնցքամարտիկները ուսումնամարզական հավաքն են անցկացնում Երևանում:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Կաշվե ձեռնոցի հայ պատվիրակներից աշխարհի առջանությանը մասնակցելու իրավունք են ստացել 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը և 56 կգ քաշային Արամ Ավագյանը: Նրանց մարզումային պրոցեսն ավելի արդյունավետ դարձնելու համար հավաքին հրավիրել են նաև այլ բռնցքամարտիկներ:

Դոհայում կայանալիք աշխարհի առաջնությունում մրցանակային տեղ գրաված բռնցքամարտիկները կնվաճեն նաև Ռիո դե Ժաներոյում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am