«Բորուսիա»-ն հաղթանակ կորզեց «Կրասնոդար»-ի հետ խաղում. Եվրոպայի լիգա

Armenpress 22:53, 17 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Բորուսիա»-«Կրասնոդար» խաղում դորտմունդցիները կարողացանք վերջին րոպեի հաղթանակ կորզել:

Դորտմունդում կայացած խաղում առաջինը հաշիվը բացեցին «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստները` հանդիպման մեկնարկից 12 րոպե անց: Գոլն իր ակտիվում գրանցեց Մամաևը: «Բորուսիա»-ն հաշվի հավասարությունը վերականգեց միայն առաջին խաղակեսի ավելացված րոպեին` Գինտերի խփած գոլի շնորհիվ: Եվ միայն հիմնական ժամանակի ավելացված երկրորդ րոպեին «Բորուսիա»-ն խփեց երկրորդ գնդակը և հաղթանակ կորզեց «Կրասնոդար»-ից:

Դորտմունդի «Բորուսիա»-ն այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը և ունի 3 միավոր: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am