Պաշտոնատար անձինք քաղաքացուն տրամադրել են կեղծ հիմքերով անձնագիր

Armenpress 15:42, 16 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անձնագրային բաժանմունքի անձնագրավարը, նույն անձնագրային բաժանմունքի պետի հանձնարարությամբ, կեղծ հիմքերով, քաղաքացի Մ. Պ.-ին հաշվառել է բնակչության պետական ռեգիստրում, իսկ հետագայում նրան տրամադրվել է կենսաչափական կեղծ անձնագիր և նույնականացման կեղծ քարտ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի բաժնից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անձնագրային բաժանմունքի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և նույն բաժանմունքի պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 314-րդ և 38-314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am