«Ֆեյսբուք»-ը շուտով dislike կոճակ կունենա

Armenpress 09:30, 16 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սեպտեմբերի 15-ին հայտարարել է, որ այսուհետ Ֆեյսբուքը կունենա այդքան սպասված dislike` չհավանել կոճակը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ին, Ցուկերբերգն ասել է, որ այն թույլ կտա մարդկանց արտահայտել իրենց ցավակցությունը:

Նա նշել է, որ «Ֆեյսբուք»-ը շատ մոտ է այդ ֆունկցիայի տեստավորմանը և դեռևս 2009 թվականից, երբ նոր ոճի like կոճակը թողարկվեց, որոշ օգտատերեր սկսեցին պահանջել նաև dislike ֆունկցիան: «Հարյուրավոր մարդիկ խնդրել են այս մասին, և այսօր յուրահատուկ օր է, երբ պետք է ասեմ, որ մենք աշխատում ենք դրա վրա և շատ մոտ ենք դրա փորձարկմանը»,-ասել է Ցուկերբերգը:

Նա ընդգծել է այն փաստը, որ չհավանելու կոճակը չպետք է ծառայի որպես այլոց հրապարակումները ցածր գնահատելու մեխանիզմ: Նրա խոսքով՝  dislike կոճակը «տխուր» առիթներով արված հրապարակումներին համապատասխան վերաբերմունք արտահայտելու համար է:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am