Կիրովոգրադում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար են տեղադրել

Armenpress 12:49, 14 Սեպտեմբեր, 2015

ԿԻՐՈՎՈԳՐԱԴ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրովոգրադում տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի հանդիսավոր բացման եւ օծման արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Analitika-ն, խաչքարի օծման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Կիրովոգրադի շրջանային ու քաղաքային իշխանությունների, տեղի հայ համայնքի եւ հոգեւորականության ներկայացուցիչները:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ խաչքարներ են տեղադրվել Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում՝ մասնավորապես, Նիկոլաեւում, Ուժգորոդում, ու Բերեժանիում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am