Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը հացադուլ Է հայտարարել բանտում

Armenpress 12:03, 11 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան երկրորդ օրն Է՝ շարունակում Է հացադուլը բանտում՝ ի նշան Թբիլիսիի քաղաքային դատարանի գործողությունների դեմ բողոքի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեպտեմբերի 10-ին դատարանը հերթական անգամ հետաձգել Է նրա գործի քննությունը 2011 թվականին գնդապետ Սերգո Տետրաձեի մահվանը մեղսակցության մեղադրանքով, որը կասկածվում Էր Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ:

Ինչպես սեպտեմբերի 11-ին լրագրողներին հայտարարել Է Ախալայայի փաստաբան Մալխազ Վերիջանաշվիլին, իր պաշտպանյալը դատարանից պահանջում Է հնարավորինս արագ դատաքննություն նշանակել, քանի որ գնդապետ Տետրաձեի մահվանը իր մեղսակցության գործով դատավարությունը չի սկսվում արդեն ավելի քան մեկ տարի:

Ախալայան Fasebook-ում գրել Է, թե հացադուլը բողոքի լավագույն ձեւը չի համարում, բայց ինքն «այլընտրանք չունի»:

Անցյալ տարվա հոկտեմբերին Ախալայան դատարանի կողմից յոթուկես տարվա ազատազրկման Էր դատապարտվել մի խումբ ծառայակիցների նկատմամբ կտտանքներ կիրառելու եւ անմարդկային վերաբերմունքի գործով, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am