Աֆղանստանում առաջին անգամ ամերիկացի զինծառայողը տուժել Է ուղտից

Armenpress 12:35, 10 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի զինված ուժերի զինծառայողը վնասվածքներ Է ստացել ուղտին շոյելու փորձ անելիս: Ինչպես հաղորդել Է Khaama Press գործակալությունը, անզգույշ զինվորը որոշել Է ձեռք տալ կենդանուն եւ ոտքի հարված Է ստացել: Զրահաբաճկոնակի եւ սաղավարտի շնորհիվ մարտիկին հաջողվել Է խուսափել լուրջ վնասվածքներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

Ինչպես նշում են Աֆղանստանի զանգվածային լրատվամիջոցները, ամերիկացի զինվորը դարձել Է արտասահմանյան զորակազմի առաջին ներկայացուցիչը, որը տուժել Է ուղտերի գործողություններից:

Պատահարը նկարահանել են զինվորի ծառայակիցները եւ տեսահոլովակը զետեղել Համացանցում: Գործակալության տվյալներով՝ տեսագրությունն արտասովոր ժողովրդականություն Է վայելում Աֆղանստանում եւ մեկ օրում հավաքել Է շուրջ 100 հազար դիտում: Ընդ որում ժողովրդի համակրանքն ակնհայտորեն կենդանու կողմն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am