Էդգար Մանուչարյանը խաղադաշտ կվերադառնա 3 շաբաթից

Armenpress 14:36, 8 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և Եկատերինբուրգի «Ուրալ»-ի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանի վերականգնման գործընթացքը կձգվի 3 շաբաթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի կայքը:

Մանուչարյանի մոտ բուժզննումից հետո հայտնաբերվել է ծնկամկանի վնասվածք: Վերականգնման համար կպահանջվի 3 շաբաթ: Հայ ֆուտբոլիստն այս վնասվածքն ստացել է Ռուսաստանի առաջնությունում` «Թերեկ»-ի հետ խաղում: Մինչև այս, Մանուչարյանը մասնակցել է 7 խաղի` դառնալով 3 գոլի հեղինակ:       



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am