«Շանթ 2015» զորավարժություն. Նուբարաշենում ցուցադրվեցին կապի հնարավորությունները պայմանական ռազմական դրության ժամանակ

Armenpress 14:58, 5 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Նուբարաշենում ցուցադրվեց թե Հայաստանում ինչպես կգործի կապը պայմանական ռազմական դրության ժամանակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի եւ տեղեկատվայնացման վարչության պետ Սուրեն Պետրոսյանն ասաց, որ ռազմական դրության ժամանակ, համաձայն օրենսդրության, գերատեսչությունը մասնավոր եւ պետական ընկերությունների հետ է համագործակցելու` կապի եւ տեղեկատվության հարցն ապահովելու համար: «Զորավարժության սցենարով պայմանական փախստականների ընդունման համար ստեղծված Ճամբարում զանգերի հնարավորություն կա, այդ թվում` միջազգային ելքի համար, կա wifi, ինտերնետային շարժական կայան, GCM կապ»,- ասաց Սուրեն Պետրոսյանը: Ճամբարում ներկայացված էին Հայաստանում գործող կապի օպերատորների հնարավորությունները: Իր աշխատանքն ու առաջարկությունները ներկայացրեց նաեւ «Հայփոստ» ընկերությունը:

Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am