Կարեն Գրիգորյանը գլխավորում է աշխարհի առաջնության մրցաշարային աղյուսակը

Armenpress 10:41, 5 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախամատի Հայաստանի տղամարդկանց առաջնության չեմպիոն Կարեն Գրիգորյան երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գրիգորյանն առավելության հասավ նորվեգիան ներկայացնող Տարի Արյանի նկատմամբ: Հայաստանի մյուս չեմպիոնը` Սուսաննա Գաբոյանը, այս անգամ պարտվեց: Երեթ տուրերից հետո Կարեն Գրիգորյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Գաբոյանը 9-րդ տեղում է:

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացվող առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին և կեզրափակվի սեպտեմբերի 15-ին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am