Ֆրանսիացի սերֆինգիստուհին զգեստով ու բարձր կրունկներով Է սահել ալիքների վրայով

Armenpress 13:59, 4 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ սերֆինգիստուհի Մոդ Լը Կարն ալիքների վրայով սահել Է սեւ կարճ զգեստով եւ բարձր կրունկներով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Daily Mail-ը:

Ֆրանսիացի 23-ամյա մարզուհին Facebook-ի իր Էջում հրապարակել Է համապատասխան տեսահոլովակը, որի մեկնաբանության մեջ նշել Է, որ անսովոր արարքի Է դիմել, քանի որ տանուլ Է տվել գրազը:    

Ֆրանսուհին հավելել Է, թե իր արարքով ապացուցել Է, որ սերֆինգը կարող Է «գլամուրային» լինել:

Լը Կարն 15-րդ տեղն Է զբաղեցնում սերֆերների միջազգային վարկանիշում: Այս  սեզոնում մարզուհին հաղթել Է յոթ խոշոր մրցումներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am