Ֆրենկ Լեմպարդը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում

Armenpress 12:35, 4 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին անդամ Ֆրենկ Լեմպարդը կգրանցվի  գինեսի ռեկորդների գրքում որպես անգլիացի ֆուտբոլիստ, ով ամենաշատն է գրավել անգլիական «Պրեմիեր լիգա»-ում հանդես եկող ակումբների դարպասաները:

Լեմպարդը խփել է 39 գոլ: Անգլացու ռեկորդը պաշտոնապես կհայտարարվի սեպտեմբերի 10-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեմպարդը նման ռեկորդ կարողացավ սահմանել, քանի որ նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Մանչեստեր Սիթի»-ի կազմում և գոլ էր խփել նաև «Չելսի»-ին, որի կազմում խաղացել էր 13 տարի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am