Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի հաշմանդամը դատավորին սպառնում է ինքնասպանությամբ

Armenpress 18:40, 3 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի Սուրախանի շրջանի բնակիչ, ղարաբաղյան պատերազմի հաշմանդամ Խալիգ Աբբասզադեն դատավորին սպառնում է ինքնասպանությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, նա հայտարարել է, որ այլ ելք չի գտնում, քան ինքնասպան լինել` ի նշան շրջանային դատարանի կանխակալ եւ ապօրինի որոշման դեմ բողոքի:

Պատերազմի հաշմանդամը նամակ է գրել Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւին, որում գանգատվել է Սուրախանի շրջանի դատավոր Գյուլթեքին Ասադովայի կամայական դատաստանից:

«Ես այլեւս ուժ չունեմ, որպեսզի շարունակեմ պայքարս: Այդ պատճառով պատրաստվում եմ սեպտեմբերի 8-ին ինքնասպանություն գործել շրջանային դատարանի շենքի դիմաց: Իմ մահվան մեջ խնդրում եմ մեղադրել Սուրախանի շրջանի դատարանին»,- նամակում գրել է ղարաբաղյան պատերազմի հաշմանդամը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am