PKK-ի ութ զինյալ հանձնվել է իրավապահ մարմիններին

Armenpress 14:29, 3 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) 8 քուրդ զինյալ Շըրնաքում հանձնվել է թուրքական իրավապահ մարմիններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Իրավապահ մարմինները ներկայում համապատասխան գործընթաց են սկսել այդ անձանց նկատմամբ:

Հաղորդվում է, որ 2013 թվականի մարտի 21-ից Շըրնաքից և դրա հարակից շրջաններից իրավապահ մարմիններին են հանձնվել 888 քուրդ զինյալներ, ովքեր մեղադրվում են ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am