«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 5 մլն 150 հազար դոլարի առքուվաճառք

Armenpress 16:39, 2 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում սեպտեմբերի 2-ին կատարվել է 5 մլն 150 հազար դոլարի առքուվաճառք` 486.04 դրամ միջին փոխարժեքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 486.50 դրամ, իսկ պահանջարկը` 486.00 դրամ: 

Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում գործարքներ չեն կատարվել:

Օգոստոսի 3-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 478.50 դրամ, օգոստոսի 4-ին՝ 479.90 դրամ, օգոստոսի 5-ին` 478.45 դրամ: Oգոստոսի 6-ին առքուվաճառքը կատարվել է 478.42 դրամ միջին փոխարժեքով, օգոստոսի 10-ին՝ 479.25 դրամ, օգոստոսի 13-ին` 478.50 դրամ, օգոստոսի 14-ին` 478.00 դրամ միջին փոխարժեքով: Օգոստոսի 17-19-ը բորսայում դոլարի առքուվաճառք չի կատարվել: Օգոստոսի 20-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 477.23 դրամ, իսկ 21-26-ը բորսայում դոլարի առքուվաճառք չի կատարվել: Օգոստոսի 27-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը եղել է 483.75 դրամ: Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը բորսայում դոլարի առքուվաճառք չի կատարվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am