ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումը կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2015» զորավարժությանը

Armenpress 16:31, 2 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն, մարտական հրաձգությամբ «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժությանը 2015թ. սեպտեմբերի 2-10-ը կմասնակցի ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am