Amazon-ի նոր ծառայությունը թույլ Է տալիս ֆիլմեր ներբեռնել օֆլայն դիտման համար

Armenpress 13:55, 2 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի Amazon ընկերությունը Միացյալ Նահանգների խոշորագույն մուլտիմեդիական խմբերի մեջ առաջինն իր օգտատերերին առաջարկել Է հեռուստատեսային սերիալներ, շոուներ կամ ֆիլմեր ներբեռնելու հնարավորություն՝ այնուհետեւ դրանք օֆլայն դիտելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին հայտարարել Է ընկերության ներկայացուցիչը:  

«Ոչ մի կասկած չկա, որ մշտապես փոխվում են այն պայմանները, որոնցում մարդիկ ժամանցային ծրագրեր են դիտում,- հայտարարել Է Amazon-ի թվային տեսագրությունների փոխնախագահ Մայքլ Փոլը:- Կարեւոր Է, որ մենք ներկա լինենք այնտեղ, որտեղ գտնվում են մեր սպառողները»: 

Նոր ծառայությունն Amazon-ի տեսածառայության՝ Amazon Instant Video-ի բաժանորդներին թույլ Է տալիս անվճար ծրագրեր ներբեռնել կատալոգից, որն ունի 40 հազար ստեղծագործություններ, ներառյալ հանրաճանաչ հեռուստասերիալները եւ գեղարվեստական ֆիլմերը: Այնուհետեւ հետագա 30 օրվա ընթացքում ստացված նյութը կարելի Է շարժական սարքերով դիտել այնտեղ, որտեղ Ինտերնետի ազդանշան չկա, այդ թվում՝ օդային թռիչքների ժամանակ, հեռավոր վայրերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am