Սահմանադրական բարեփոխումները Հայաստանի ներքին գործն են, ինչպես հայ ժողովուրդը որոշի, այդպես էլ կլինի. Իվան Վոլինկին

Armenpress 14:05, 1 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն իր դիրքորոշումն արտահայտեց ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետությունում ընթացող Սահմանադրական բարեփոխումները Հայաստանի ներքին գործն է, ինչպես հայ ժողովուրդը որոշի այդպես էլ կլինի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց նա:

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով,և այն ներկայացրել Հայաստանի Հանրապետության նախագահին:

Նախագահը սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներ է սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ. Սերժ Սարգսյանն արդեն հանդիպել է ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՀՇ, ՀՔԴՄ, Ազատ դեմոկրատներ, Ազգային միաբանություն, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունների ներկայացուցիչների և Հանրային խորհրդի անդամների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am