Բոնոն ճանաչվել Է ամենահարուստ երաժիշտը

Armenpress 18:06, 31 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդացի Բոնոն դարձել Է ամենահարուստ երաժիշտը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Mirror-ին: Ըստ հրատարակության տվյալների, U2-ի վոկալիստի կարողությունը գնահատվում Է 1 մլրդ ֆունտ ստեռլինգ (1,5 մլրդ դոլար):

Երաժիշտի կարողության զգալի մասը կազմել Է Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերից ստացված եկամուտը: 2009 թվականին արտիստն ընկերության 2,3 տոկոսը 56 մլն ֆունտ ստեռլինգով (86,2 մլն դոլար) գնել Է իր կողմից հիմնված Elevations Partners ներդրումային խմբի հետ միասին: Ընկերության գործունեության վեց տարվա ընթացքում Բոնոն վաստակել Է 940 մլն ֆունտ ստեռլինգ (1,4 մլրդ դոլար), ինչը մի քանի անգամ գերազանցում Է արտիստի եկամուտը նրա երաժշտական կարիերայի տարիների ընթացքում:

Վարկանիշի երկրորդ տեղն զբաղեցնում Է սըր Փոլ Մաքքարթնին: Նրա կարողությունը գնահատվում Է 730 մլն ֆունտ ստեռլին (1,1 մլրդ դոլար):

Առաջատարների եռյակը եզրափակում Է Մադոննան՝ 520 մլն ֆունտ ստեռլինգով (800 մլն դոլար):

U2 խումբն ստեղծվել Է 1976 թվականին եւ 1980-ական թվականների կեսերից առավել մեծ ժողովրդականություն վայելող եւ հաջողակ խմբերից մեկն Է աշխարհում: Երաժիշտները վաճառել են ալբոմների շուրջ 180 մլն օրինակ, ստացել են 22 «Գրեմմի» մրցանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am