Արմեն Ջիգարխանյանը կայցելի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդես

Armenpress 17:32, 31 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատրոնի եւ կինոյի դերասան Արմեն Ջագարխանյանը կայցելի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառ, որը 28-րդ անգամ տեղի կունենա Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում սեպտեմբերի 2-ից մինչեւ 6-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 31-ին հայտնել Է «ԱՍՏ-պրես» հրատարակչության «Հոբբիտեկա» մանկական բաժնի ղեկավար Ելենա Օռլյանկինան:

«Արմեն Ջիգարխանյանը անքան Էլ հաճախ չի այցելում հանրային միջոցառումներին: Այդուհանդերձ, նա համաձայնել Է սեպտեմբերի 4-ին այցելել մեր ցուցահանդես: Այդ օրը կկայանա նրա ինքնագիր-սեսիան, որը կտեւի ընդամենը մեկ ժամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am