Ռադան հավանություն տվեց իշխանության ապակենտրոնացման վերաբերյալ սահմանադրական փոփոխություններին

Armenpress 15:15, 31 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ օրինագիծ Է ընդունել Ուկրաինայի Սահմանադրության մեջ իշխանության ապակենտրոնացման մասով փոփոխություններ մտցնելու վերաբերյալ, որն առաջարկվել Էր հանրապետության նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից: «Կողմ» են քվեարկել դահլիճում ներկա գտնվող 320 պատգամավորներից 265-ը: Նիստն ուղիղ եթերում հեռարձակվել Է Ռադայի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելուն կտրականապես դեմ են արտահայտվել «Բատկիվշչինայի», «Սամոպոմոշչի» եւ Արմատական կուսակցության խմբակցությունները: «Բատկիվշչինա»-ի առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն կոչ Է արել դեմ քվեարկել օրինագծին՝ այն որակելով «ոչ խաղաղության, ոչ Էլ ապակենտրոնացման տանող ճանապարհ»:

Ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, Ռադայի կողմից առաջին ընթերցմամբ օրինագծի ընդունումից հետո Ուկրաինայի խորհրդարանի պատերի մոտ բախումներ են սկսվել հանրահավաքի մասնակիցների եւ ազգային գվարդիայի միջեւ: Ցուցարարները ճոճել են խորհրդարանի շուրջ տեղակայված մետաղական արգելապատնեշը, ինչին հակազդել են իրավապահները: Իրավակարգի աշխատակիցների վրա ջրով լցված շշեր եւ այլ առարկաներ են նետել, ի պատասխան նրանք կիրառել են ռետինե մահակներ եւ արցուքաբեր գազ: Բախումների հետեւանքով կան տուժածներ:

 

Լուսանկարը` ТАСС



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am