Օբաման ԱՄՆ-ի ամենաբարձր լեռը՝ Մակ Քինլին, վերանվանել Է Դենալի

Armenpress 10:40, 31 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վերանվանել Է Ալյասկայի Մակ Քինլի լեռը, որը Հյուսիսային Ամերիկայի եւ ԱՄՆ-ի ամենաբարձր լեռնագագաթն Է, այն այժմ կանվանվի Դենալի: Այդ մաեսին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի լույս 31-ի գիշերը հաղորդել Է Սպիտակ տունը:

6168 մետր բարձրությամբ Մակ Քինլի երկկատար լեռը կանվանվի Դենալի՝ քոյուկոն տեղական լեզվով դրա անվանմանը համապատասխան:   

Լեռնագագաթն անվանվել Է ԱՄՆ-ի 25-րդ նախագահ Ուիլյամ Մակ Քինլիի պատվին 1896 թվականին՝ ընտրություններում նրա հաղթանակից անմիջապես հետո: Սակայն Ալյասկայի բնիկները դրանից շատ առաջ լեռն անվանել են Դենալի, որ նշանակում Է «Մեծագույն»:

1975 թվականին նահանգի իշխանությունները լեռն սկսել են պաշտոնապես անվանել Դենալի: Այդ ամբողջ ժամանակ Ալյասկան ֆեդերալ կառավարությանը համոզել Է անել նույն բանը:      

Օբաման օգոստոսի 31-ին կայցելի Ալյասկա, որտեղ կհանդիպի նահանգի բնիկների հետ եւ Անքորիջում կայանալիք միջազգային խորհրդաժողովում կներկայացնի ԱՄՆ-ի արկտիկական քաղաքականության գերակայությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am