ՀՀ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Armenpress 18:19, 30 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Քամին արևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում օգոստոսի 31-ին երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:Սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 31-ի, սեպտեմբերի 1-2-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +31 աստիճան, սեպտեմբերի 3-ին` +32, սեպտեմբերի 4-ին` +33 աստիճան: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am