Միշել Պլատինին իր թեկնածությունը չի առաջադրի ՈւԵՖԱ-ի նախագահի ընտրություններին

Armenpress 21:28, 28 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ 28 ՕԳՈՍՏՈՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել ՈւԵՖԱ-ի նախագահի հաջորդ ընտրություններին, որոնք կայանալու են 2019թ-ին:

 «Սրանով ես ավարտում եմ»,- «Արմենպրես»-ի  փոխանցմամբ` Reuters-ին հայտնել է Պլատինին: Սակայն դա չի նշանակում, որ ֆրանսիական ֆուտբոլի լեգենդը մտադիր է ընդհանրապես հեռանալ աշխարհի ամենազանգվածային սպորտաձեւից:

Պլատինին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ֆուտբոլային մեկ այլ կազմակերպության` ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար ընտրություններին: ՖԻՖԱ-ի նոր ղեկավարի ընտրությունը կկայանա 2016թ-ի փետրվարի 26-ին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am