Լուկաշենկոն երկրի քաղաքացիներին կոչ է արել գնել տեղական ապրանք եւ հանգստանալ միայն Բելառուսի հանգստավայրերում

Armenpress 19:30, 28 Օգոստոս, 2015

ՄԻՆՍԿ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել երկրի քաղաքացիներին գնել միայն հայրենական արտադրության ապրանքներ եւ հանգստանալ բացառապես իրենց երկրի հանգստավայրերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Բելտա»-ն, երկրի նախագահը շեշտել է, որ  բելառուսները պետք է փոխեն իրենց հոգեբանությունն ու օգնեն երկրին վատ ժամանակաշրջանում: Առաջին հերթին Լուկաշենկոն կոչ է արել հրաժարվել արտասահմանյան ապրանքներից: Նա շեշտել է, որ բելառուսները պետք է կրեն տեղական, թեկուզ եւ ոչ նորաձեւ, տաբատները եւ հրաժարվեն արտասահմանյան պատռված ջինսերից: Նա շեշտել է, որ եթե 10 միլիոն քաղաքացիները գնեն հայրենական ապրանք ապա տնտեսական ճգնաժամ երկրում չի լինի: «Բելառուսում կան բազմաթիվ լճեր, գնացե՛ք եւ այնտեղ հանգստացեք: Այո՛, լճերում ջուրը քիչ է, բայց դե դժվար ժամանակահատվածում կարելի է  «յոլա գնալով» հանգստանալ: Եթե դուք ընտրեք բելառուսական հանգստավայրերը, դոլարի կուրսի փոփոխությունները մեզ համար վտանգավոր չեն լինի»,- ասել է Բելառուսի նախագահը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am