Սերժ Սարգսյանն ընդունել է «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչներին

Armenpress 19:14, 28 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի նստավայրում շարունակվում են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այդ գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչներ Արտաշես Գեղամյանի, Արա Սիմոնյանի, Վիլեն Արևշատյանի, Լևոն Գալստյանի, Սոնա Գասպարյանի և Արտաշես Շահվերդյանի հետ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am